Այս մարդն այլևս իր վախերի գերին է:
Այդ իրողությունն այլևս այնքան ակնհայտ է, որ ինքը նույնիսկ չի էլ փորձում թաքցնել դա:
Ցանկացած միջին որոկավորում ունեցող հոգեբան կամ հոգեբույժ կհաստատի, որ նման հոգեվիճակում գտնվող մարդու մոտ մեծ է «պարականոն բռնկումների» հավանականությունը՝ որոնք հղի են անկանխատեսելի հետևանքներով:
Ասվածի լավագույն ապացույցն են սրա վերջին շրջանի «սրացումները», որոնք ամենաուղիղ կերպով կապ ունեն այդ դիագնոզի հետ:
Սա վախենում է իր թիմակիցներից, հստակ գիտակցելով, որ «իշխանական նավի» առաջին իսկ ճաքերից առանց աչք թարթելու նրանք կլքեն իրեն:
Սա վախենում է Իլհամից, որը ցանկացած պահի և ցանկացած առիթով կարող է սրան ենթարկել հրապարակային ստորացման:
Սա վախենում է Ռեջեփ Թայիփից, որը ցանկացած պահի կարող է դադարեցնել իր «հայրական բարեհաճությունը», ինչը թթվածնի պես անհրաժեշտ է սրան:
Սա վախենում է Վ.Վ.Պուտինից, որը քաջատեղյակ լինելով սրա «կերած բողկերին», իմա՝ մի քանի երկրների համապատասխան ծառայություններին подписка տալուն և այդ երկրների արանքում «գեղական ճարպկությամբ» խուսանավելուն, ցանկացած պահի սրա հետ կարող է անել այն ամենը, ինչը հասու է մարդկային երևակայությանը:
Սա վախենում է Հայ Առաքելական Եկեղեցուց, որը «անհաղթահարելի ուժ»-ի հանգույն խոչընդոտում է սրան՝ ժամանակին և որակով կատարելու Իլհամից և Ռեջեփ Թայիփից ստացած պահանջ-հանձնարարականները, ինչպես նաև նրանց «աչքը մտնելու» համար իր կողմից կամովին ստանձնած այլ պարտավորություններ:
Սա վախենում է Սամվել Կարապետյանից, որը անդրդվելի մնաց իր համոզմունքներում և «թքած ունենալով» թե իր ունեցվածքի մի մասի և թե սրա ու իր թիմի վրա, առանց վարանելու կանգնեց Հայոց Եկեղեցու կողքին՝ օրինակ ծառայելով բազմահազար ազդեցիկ հայերի, որոնց նմանօրինակ դիրքորոշում ընդունելը կարճ ժամանակի հարց է:
Եվ սրա վախերի «պսակը». սա այլևս վախենում է ժողովրդից՝ այն ժողովրդից, որին մի ժամանակ «սիրում էր, որով հպարտանում էր, որի առջև խոնարհվում էր»: Սուր աչքը նկատած կլինի, որ սա վաղուց արդեն ժողովրդի հանդեպ «սիրո, հպարտության և խոնարհումի» երբեմնի զգացումներն այլևս չունի, և հիմա սրա ու ժողովրդի միջև առկա են երկու այլ զգացում, վախը՝ մի կողմից և ատելությունը՝ մյուս կողմից: Սա վախենում է, տեսնելով օրեցօր ավելացող ատելության ծավալները:
Այս մարդն այլևս սարսափահարված է՝ ամենքից ու ամեն ինչից և այլևս իր վախերի գերին է:
Հայ ժողովուրդը պե՛տք է քրիստոնեաբար ազատի սրան այդ գերությունից:
Շեշտու՛մ եմ՝ ՔՐԻՍՏՈՆԵԱԲԱՐ:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ